Պատահարներ
Մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
366 դիտում
Ոստիկաններին նոր մանրամասներ են հայտնի դարձել դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին:
Ապրիլի 19-ին հաղորդվել էր դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին։ Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 19-ին, ժամը 01.40-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածից՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող ընկերության շինտեխնիկայի տեղակայման վայրից բերման են ենթարկել 24-ամյա Գևորգ Մ.-ին՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որը տվել է խոստովանական բացատրություն, որ իրեն վստահված շինտեխնիկաների բաքերից նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, ռետինե խողովակով քաշելու միջոցով յուրացրել է 4 20 լ տարողությամբ դիզվառելիք:
Ավելի ուշ Թալինի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 08.20-ին, Երեւան-Գյումրի ճանապարհին՝ շինտեխնիկաների տեղակայման վայրից հայտնաբերվել եւ առգրավել է յուրացված դիզվառելիքը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեւորգ Մ․-ն ապրիլ ամսվա ընթացքում նույն եղանակով յուրացրել է 40 լ դիզելային վառելիք, որի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ յուրացվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,188
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,023
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
941
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
340
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
853