Պատահարներ
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,023 դիտում
Շրի Լանկայում մայրաքաղաք Կոլոմբոյից քիչ հեռու, որտեղ տեղակայված է կենդանաբանական այգին, հնչել է 7-րդ պայթյունը: Ըստ նախնական տվյալների կա 2 զոհ:
Շրի Լանկայի վարչապետը դատապարտել է այսօր առավոտյան երկրի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած հարձակումները, որոնք, ըստ ներկա տվյալների, ավելի քան 160 մարդու կյանք են խլել: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զատիկի տոնակատարությունների ժամանակ երկրի տարբեր մասերում 6 պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով գերազանցել է 160-ը, մինչդեռ տուժածների թիվը, ըստ տարբեր տվյալների, 300-400-ի սահմանում է: Ներկա պահին երկրի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ արտահերթ նիստ է անցկացնում: Տեղի Նյուզ 1 ԷսՏէ հեռուստաալիքը հատնում է, որ ահաբեկչության զոհերի թիվը դարձել է 185: Նրանց թվում 35 արտասահմանցի կա: Ըստ նախնական տվյալների նրանք ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Հոլանդիայի քաղաքացիներ են:
Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 8:45-ին (Երևանի ժամանակով 7:15-ին)։ Դրանք իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Ահաբեկչությունները կատարվել են մայրաքաղաք Կոլոմբոյի Սուրբ Էնթոնի, մայրաքաղաքային Նեգոմբո արվարձանի 2 եկեղեցիներում, մայրաքաղաքում տեղակայված Shangri-La, Kingsbury և Cinnamon Grand հյուրանոցներում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,980
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
940
Դանակահարություն Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Gohar Vardanyan
1 րոպե
916
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Gohar Vardanyan
1 րոպե
2,839
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
192
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
781
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,952