Պատահարներ
Ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր ինքնասպան լինելու նպատակով
Gohar Vardanyan
1 րոպե
349 դիտում
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերոնշյալ հասցեի բնակիչն (Ա.Կ., ծնված 1981 թ.) ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա.Կ.-ին՝ լոգարանի հատակին ընկած:
Քաղաքացուն փրկարարները բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,188
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,023
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
941
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
976
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
341
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
457
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
854