Պատահարներ

Ահաբեկչություն Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնին. կան զոհեր ու վիրավորներ

Gohar Vardanyan 1 րոպե 723 դիտում
Ահաբեկչություն Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնին. կան զոհեր ու վիրավորներ
Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնակատարության ժամանակ երկու եկեղեցիներում պայթյուններ են հնչել: Reuters գործակալության տվյալներով էլ պայթյունները որոտացել են մայրաքաղաք Կոլոմբոյի երկու հյուրանոցներում: Ըստ տեղեկատվության, հնչել է 6 պայթյուն: Չի բացառվում որ պայթյունները եղել են եւ հյուրանոցներում եւ եկեղեցիներում: Այս պահին հայտնի է, որ կա 42 զոհ եւ ավելի քան 280 վիրավոր: Վիրավորների եւ զոհերի թիվը հստակ չէ: Որոշ աղբյուրներ նշում են 20 զոհի եւ 160 վիրավորի մասին: Ոստիկանությունը կարծում է, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է ավելանալ: Եւ արդեն հայտարարվել է, որ պայթյունները որակվել են որպես ահաբեկչություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից