Պատահարներ
Կանխվել է 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը
Gohar Vardanyan
1 րոպե
716 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին՝ ծառայության ընթացքում մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է կամրջից ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները օպերատիվորեն մոտեցել են կամրջին, և այդ աղջկա հետ տևական ժամանակ բանակցություններ են վարել, որպեսզի վերջինս ետ կանգնի իր մտադրությունից: Ոստիկաններին հաջողվել է փրկել աղջկան կյանքը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մ.Վ.-ն է, որը հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպան լինել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,188
Շրի Լանկայում հնչել է 7-րդ պայթյունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,023
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
941
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
339
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
853