Հասարակություն
Երևանի քաղաքապետի աշխատավարձը մոտեցնում են Մոսկվայի քաղաքապետի աշխատավարձին. 168 Ժամ
Gohar Vardanyan
284 դիտում
«168 ժամ»-ը գրում է․ «Երևանի ավագանու առաջիկա նիստում թեժ քննարկում է սպասվում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագիծ կներկայացվի, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ (2500 դոլար), ճիշտ այնքան, որքան վարչապետն է ստանում։ Ըստ նույն նախագծի՝ քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազար դրամի փոխարեն՝ կստանան 641 հազար դրամ, վարչական շրջանների ղեկավարները 400 հազար դրամ աշխատավարձի փոխարեն՝ կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները՝ 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։
Համեմատության համար նշենք, որ Մոսկվա քաղաքի 2019թ. բյուջեն մոտ 45 միլիարդ դոլար է՝ 2,6 տրիլիոն ռուբլի, Երևանի բյուջեն` 172 միլիոն դոլար։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տարվա եկամուտը 108 հազար դոլարի շրջանակներում է` ամիսը մոտ 9 հազար դոլար։
Այն դեպքում, երբ Մոսկվայի բյուջեի եկամուտները Երևանին գերազանցում են 254 անգամ` արդա՞ր է արդյոք, որ Մոսկվայի քաղաքապետի եկամուտն իր կոլեգա Հայկ Մարությանի եկամտին գերազանցի 2.5 անգամ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է։
Ի դեպ, մեր որոշ ընթերցողների դիտարկմամբ՝ Հայկ Մարությանը պետք է ստանա 45-50 դոլարին համարժեք աշխատավարձ՝ մինչև իսկապես գործ անեն և կատարեն հեղափոխության օրերին իրենց կողմից տրված բոլոր խոստումները։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ պետք է բարձրանան քաղաքապետի և քաղաքային իշխանության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներ armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
1,138
Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. News am
Gohar Vardanyan
1,057
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
283
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
331
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
557
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
272