Պատահարներ

Հրդեհ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող սրճարանում

Gohar Vardanyan 1 րոպե 348 դիտում
Հրդեհ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող սրճարանում
Մայիսի 8-ին, ժամը 06:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարանում: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:28-ին: Ամբողջությամբ այրվել է Երվանդ Քոչարի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող սրճարանի գույքը՝ մոտ 40 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250