Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է Սննդի անվտանգության պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա

Gohar Vardanyan 1 րոպե 399 դիտում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է Սննդի անվտանգության պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը, որը NEWS .am-ի տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել գյուղատնտեսության նախարարությունում։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ է տրամադրել, և որպես կաշառք ստացել խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել եւ բերման են ենթարկվել: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250