Պատահարներ
Երևանում ավտովթարի հետևանքով մահացած տղամարդու կինը ամուսնու մեղադրում է բժիշկներին
Gohar Vardanyan
1 րոպե
493 դիտում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Հայկանուշ Աբգարյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ վերջինս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ ապրիլի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ամուսինը՝ Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից կատարվել են մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ գործողություններ։ Դրանից հետո ամուսինը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է
։ Հ. Աբգարյանը ամուսնու մահվան մեջ մեղադրում է բժիշկներին և խնդրել է իրավապահներին՝ կատարեն նախաքննություն և բողոքը Նոր Նորքի դատախազության կողմից ՀՀ քրեական դատավարության 180-181 հոդվածների կարգով ուղարկվել է ոստիկանության նոր Նորք բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 9-ին Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մահացել էր Երևանի բնակիչ՝ 48-ամյա Կարեն Հակոբյանը, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 6-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Gohar Vardanyan
1 րոպե
736
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
908
Սյունիքում տղամարդը հրապարակել է նախկին մտերմուհու մերկ լուսանկարները
Gohar Vardanyan
1 րոպե
697
Դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը
Gohar Vardanyan
1 րոպե
555
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
767
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,872
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,507
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
358