Պատահարներ

44 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Gohar Vardanyan 390 դիտում
44 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց
Մայիսի 13-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել 28-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.10-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային և սոցիալական քարտեր, բանալիներ և գումար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, որը մայիսի 14-ին, ժամը 11.40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250