Պատահարներ
Ավտովթար Սևանի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի
Gohar Vardanyan
1 րոպե
958 դիտում
Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են Hyundai մակնիշի եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա. Բ.–ն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է.Ս.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 326 համարանիշի ավտոմեքենային։
Աղբյուրի փոխանցմամբ Hyundai-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով 07-ի վարորդին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Թերակղզում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Hyundai ավտոմեքենան և վարորդին: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հայտնաբերվել են միայն սոցքարտ և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Պարզվել է, որ Hyundai-ը շահագործվում է որպես տաքսի։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ամբողջական տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
3,599
Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
889
Միկրոավտոբուսի, ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար Իսակովի պողոտայում
Gohar Vardanyan
756
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
183
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
143
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
257
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
791