Պատահարներ

Հարձակվել են Սաակաշվիլու կնոջ վրա

Gohar Vardanyan 364 դիտում
Հարձակվել են Սաակաշվիլու կնոջ վրա
Վրաստանի Զուգդիդի քաղաքում հարձակվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կնոջ՝ Սանդրա Ռուլովսիի վրա: «Եկան ու սկսեցին կոպիտ վիրավորանքներ հնչեցնել: Թույլ չտվեցին, որ աշխատենք: Մենք այստեղ նկարահանումներ ունեինք: Հետո անցան կռվի, վազեցին մեր լրագրողի, լուսանկարչի հետևից: Մենք անվտանգությանը խնդրեցինք ոստիկանություն կանչել, բայց ոչ ոք չեկավ: Նրանք եկան միայն այն ժամանակ, երբ բոլորը գնացել էին»,-պատմել է Սաակաշվիլիի կինը: Նշենք, որ դեպքի պահին «Օդիշի» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստում Ռուլովսի մասին. հենց այդ ժամանակ էլ հայտնվել են սադրիչները, որոնք վիրավորել են նախկին առաջին տիկնոջն ու նկարահանման անձնակազմին, վազել են լուսանկարչի հետևից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250