Պատահարներ
Կոտայքի մարզում անչափահասը դանակահարել է 51-ամյա տղամարդուն
Gohar Vardanyan
387 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2019 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, 2002թ. ծնված երիտասարդը, կենցաղային հացերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է Աբովյան քաղաքի` 1968թ. ծնված բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 2002թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
3,599
Ավտովթար Սևանի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի
Gohar Vardanyan
1 րոպե
959
Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
890
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,110
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
368
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
492
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
871