Պատահարներ
Գեղարդի վանք տանող ավտոճանապարհից մեքենան գլորվել է ձորը
Gohar Vardanyan
1 րոպե
343 դիտում
Մայիսի 16-ին, ժամը 08:07-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս., ծնված 1953 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (ՌԴ քաղաքացիներ Տ.Գ.-ն, ծնված 1962 թ. և Տ.Կ.-ն, ծնված 1952 թ.) հոսպիտալացվել են Գառնիի ԱԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
3,599
Ավտովթար Սևանի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի
Gohar Vardanyan
1 րոպե
959
Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
890
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,110
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
368
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
493
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
872