Պատահարներ
Վանաձորում վարորդները պատրաստվում են փակել քաղաքի գլխավոր փողոցները. Armtimes com
Gohar Vardanyan
1 րոպե
325 դիտում
Վանաձորում կրքերը գնալով թեժանում են: Այս մասին գրում է Armtimes com-ը: Գործադուլ հայտարարած վարորդները վաղ առավոտյան, ժամը 7:50-ից Հայքի հրապարակում գործադուլ էին հայտարարել: Հարցի լուծման տարբերակները քննարկելու համար նրանք պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հետ: Վարորդների հետ հանդիպեց միայն Վանաձորի քաղաքապետը, Լոռու մարզպետը մինչ այս ժամը այդպես էլ չհադիպեց գործադուլ հայտարարած քաղաքացիներին:
Մարզպետարանի աշխատակիցները սկզբում պատճառաբանում էին, թե մարզպետը քաղաքում չէ եւ միայն ժամը 17:00-ին կհանդիպի վարորդների հետ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, մարզպետը առաջարկել է մի քանի հոգով բարձրանալ իր աշխատասենյակ՝ իրավիճակը քննարկելու: Վարորդները, սակայն, պահանջում են, որպեսզի մարզպետն անձամբ իջնի մի քանի մետր եւ հանդիպի հենց մարզպետարանի դիմաց գործադուլ անող վարորդների հետ:
Վարորդների համբերության բաժակը լցվել է եւ նրանք այս պահին պատրաստվում են փակել քաղաքի գլխավոր փողոցները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Արտակարգ դեպք. երեխային «Ինչուիկ» մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
1,587
Արարատի մարզում քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ
Gohar Vardanyan
807
Խոշոր ավտովթարի հետևանքով 40-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
584
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,133
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
376
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
498
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
879