Պատահարներ
Արարատի մարզում քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ
Gohar Vardanyan
807 դիտում
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Shamshyan. com –ը հայտնում էՙ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասոել են. «Աղմուկ- աղաղակ լսեցինք, մեկել տեսանք, որ մի քանի հոգի իրար հետ վիճաբանում են: 3 հոգու տարան հիվանդանոց, որոնցից երկուսը ծեծված էին, մեկն էլ նստատեղի հատվածում դանակի մի քանի հարված էր ստացել: Լավ էր Մասիսի ոստիկանները, ճանապարհային ոստիկանները վայրկյանների ընթացքում հասան էստեղ ու վենդետան կանխվեց»:
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչ գիտեք վենդետա է, քաղաքացիներն ասում էին. «Վիրավորներից երկուսը հարազատ եղբայրներ են և Մարմարաշենում մասնակցելիս են եղել իրենց հոր քառասունքին: էնտեղ ինչ-ինչ հարցեր են քննարկել ու էստեղ վիճաբանությունը շարունակվել է: Հենց տեսան միլիցեքը եկան, մի քանիսը թռան, իսկ վիրավորներին էլ միլիցեքն ուղեկցել են հիվանդանոց: Հիմա մնում է տաք հետքերով բռնեն դրանց»:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Մասիսի ոստիկանները՝ բաժնի պետ Ջ. Մարությանի գլխավորությամբ:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկի բռնակը կոտրված է և վրան կան արնանման հետքեր և դարն ապրած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 836 համարանիշի ավտոմեքենա, որի դռների վրա և ավտոմեքենայի ներսում կան արնանման հետքեր:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Արտակարգ դեպք. երեխային «Ինչուիկ» մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
1,587
Խոշոր ավտովթարի հետևանքով 40-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
581
Ավտովթար` Արարատի մարզում. կա 5 վիրավոր, որոնցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
468
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
762
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,864
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,507
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
358