Պատահարներ
«Արմենիկում» կլինիկայի մոտ «ԿամԱԶ» է շրջվել՝ փլուզելով հարակից պարիսպը
Gohar Vardanyan
1 րոպե
262 դիտում
Մայիսի 27-ին, ժամը 12:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ետնամասում հողով բեռնված ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ամառանոցային 1-ին փողոցի տներից մեկի դիմաց «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 8 խմ խճաքարով) կողաշրջվել է՝ փլուզելով ճանապարհի հարակից քարե պարիսպը (մոտ 80 քմ), մետաղյա արգելապատնեշը (մոտ 100 քմ), վնասել` հոսանքալարեր, մոտ 10 մ կոյուղագիծ և տներից մեկի գազատար խողովակը: Տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները փակել են գազատար խողովակի փականը և դադարեցրել արտահոսքը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
Գլխուղեղի սալջարդ ստացած դպրոցականը գիտակցության է եկել
Gohar Vardanyan
805
Կիևում ճաքել է նորաբաց, ապակե կամուրջը
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,150
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
379
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
500
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
880