Պատահարներ
Քամին ավերածություններ է գործել Արազափ գյուղում
Gohar Vardanyan
322 դիտում
Արմավիրի մարզում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել․ հայտնում է Shamshyan .com-ը։
Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, ջերմոցը: Ակումբից շպրտված թիթեղների պատճառով լուսամուտները ջարդուփշուր են եղել, կոտրվել են տան դարպասները:
Քամին վնասել է նաև տան մոտով անցնող գազախողովակը, սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Վնասվել են փողոցով անցնող էլեկտրալարերը, որոշ տներ հոսանքազրկվել են:
Ըստ աղբյուրի՝ Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամուց մարդիկ են տուժել: Մյասնիկյան գյուղում էլ կարկուտ է եկել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,205
Խոշոր ավտովթար. Ford Transit-ը կողաշրջվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
Gohar Vardanyan
826
Ցույցի ժամանակ «Para TV» -ի օպերատորը վնասվածք է ստացել. նախնական տվյալներով` դանակահարել են
Gohar Vardanyan
1 րոպե
806
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,149
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
378
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
499
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
880