Պատահարներ
Խոշոր ավտովթար. Ford Transit-ը կողաշրջվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
Gohar Vardanyan
826 դիտում
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 AM 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել այն, որից հետո բախվել է երկաթե գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դանդաղել էր և այն բացվեց, երբ ճանապարհային ոստիկաններն ու ու քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան և տեղափոխեցին անվտանգ վայր:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Gohar Vardanyan
797
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Gohar Vardanyan
4,204
Կնոջ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է. մեղադրում է բժշկին
Gohar Vardanyan
1 րոպե
826
Ցույցի ժամանակ «Para TV» -ի օպերատորը վնասվածք է ստացել. նախնական տվյալներով` դանակահարել են
Gohar Vardanyan
1 րոպե
806
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
773
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,904
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,508
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359