Հասարակություն

Կոնդի բնակիչներն ակցիա են իրականացնում Փաշինյանի առանձնատան մոտ․ Tert.am

WRed 707 դիտում
Կոնդի բնակիչներն ակցիա են իրականացնում Փաշինյանի առանձնատան մոտ․ Tert.am

Կոնդի բնակիչները ակցիա են իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց: Նրանք պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տրամադրել։ 

Այս մասին Tert.am-ին հայտնել է բնակիչներից մեկը:

 

«Հիմա շարժվում ենք Պռոշյան փողոցով, գնում ենք դեպի Նիկոլ Փաշինյանի առանձնատուն:Մենք մեր պահանջները ներկայացրել էինք քաղաքապետարան, բայց իրենք երկու ամիս է ոչ մի բան չեն անում, միտումնավոր սլաքները ուղում են դեպի վարչապետ: Վարչապետը կարգադրել է ստեղծել հանձնաժողով, առաջարկություններ անել, բայց այսօր նորից քաղաքապետարանում Ճ կլասի մասնագետ մեզ ասում է, թե դա իրենց լիազորությունների մեջ չէ: Մենք ասում ենք, որ քաղաքային իշխանության լիազորությունն է»,- նշել է  նա:

 

Լրատվականը նշում է, որ ըստ նրա՝ միտումնավոր ձգում են հարցը, սլաքները ուղղում են վարչապետի վրա, «իրենք էլ գնում են, որ վարչապետին ասեն, որ զբաղվի հարցով»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250