Հասարակություն

Վանա լճի ափերը ձիավորներից կազմված ստորաբաժանումներն են հսկելու

WRed 394 դիտում
Վանա լճի ափերը ձիավորներից կազմված ստորաբաժանումներն են հսկելու

 

Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից։ Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը`

այս նոր ստորաբաժանման պարտականությունն է ապահովել ափամերձ շրջանում խաղաղ բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն ու հանգստությունը։

Ստորաբաժանումը համագործակցելու է նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հետ։

Հատկապես այն հատվածներում, որտեղ մեքենաների կամ ոստիկանական մոտոցիկլետների համար մուտք գործելը դժվար կլինի, ձիավորների ստորաբաժանումները օգնության կհասնեն։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250