Պատահարներ

Արագածոտնի մարզում Mercedes G-500 մակնիշի մեքենան բախվել քարերին, մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ

WRed 1 րոպե 683 դիտում
Արագածոտնի մարզում Mercedes G-500 մակնիշի մեքենան բախվել քարերին, մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության, և շարասյունով մեկնում էին Սաղմոսավան: 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250