Պատահարներ

Արթիկում հափշտակել են 25 հազ. դոլարի «Արարատ» կոնյակ

WRed 1 րոպե 454 դիտում
Արթիկում հափշտակել են 25 հազ. դոլարի «Արարատ» կոնյակ

Ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում անձնական ունեցվածքի գողություն կատարելու փաստով: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 27-ին, Արթիկի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ք.-ն և հայտնել, որ հուլիսի 17-ի ժամը 13:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրեն պատկանող՝ Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 7 տան հարակից նկուղի երկաթյա դուռը կոտրելու միջոցով այնտեղից գողացել են 800 շիշ՝ 0,5 լիտր տարողությամբ, 3 աստղանի «Արարատ» կոնյակներ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հայկ Ք.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 12 մլն դրամի (25 հազ. դոլար) նյութական վնաս: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250