Պատահարներ

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում

WRed 1 րոպե 584 դիտում
Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում

Այսօր՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բ.-ն իր վարած Opel մակնիշի 35 GX 848 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վարդիթեռ Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն:

 

 

Դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250