Պատահարներ

Մայր Աթոռի բակում գողություն կատարողին գտել են ֆեյսբուքում տեղադրված նյութի շնորհիվ

WRed 419 դիտում
Մայր Աթոռի բակում գողություն կատարողին գտել են ֆեյսբուքում տեղադրված նյութի շնորհիվ

Հուլիսի 26-ին ֆեյսբուքում մի օգտատեր լուսանկարով հրապարակում էր զետեղել եւ մասնավորապես նշել, որ լուսանկարում պատկերված անձը փորձել է զբոսաշրջիկից գողանալ դրամապանակը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում նշված հանցագործությունը կատարել է Երեւանի Նարեկացու փողոցի բնակիչ. 37-ամյա մի տղամարդ:

Հուլիսի 31-ին, ժամը 11.35-ին, իրենց բակից նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250