Պատահարներ Կարևոր

Սպիտակում գյուղմթերքով բարձված մեքենան բախվել է պարսպին. վարորդը տեղում մահացել է

WRed 1 րոպե 388 դիտում
Սպիտակում գյուղմթերքով բարձված մեքենան բախվել է պարսպին. վարորդը տեղում մահացել է

Այսօր, օգոստոսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

 

Ավտոմեքենան բարձած է եղել գյուղմթերքներով, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է դեղորայք, որոնք հիմնականում օգտագործվում են սրտի հետ կապված խնդիրներ ունենալու ժամանակ։ Եվ կան կասկածներ, որ հնարավոր է, վարորդը ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250