Հասարակություն
Ժակ Շիրակին հուղարկավորել են Փարիզի Մոնպառնաս գերեզմանոցում` իր ավագ դստեր կողքին
WRed
1 րոպե
289 դիտում
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հուղարկավորել են Փարիզի Մոնպառնաս գերեզմանոցում՝ իր ավագ դուստր Լորանսի կողքին, ով մահացել է 2016-ին, գրում է Tert.am-ը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել բացարձակ գաղտնի մթնոլորտում։ Դստեր կողքին հուղարկավորվելը Շիրակի վերջին ցանկությունն է եղել։
Հիշեցնենք, որ երկուշաբթին Ֆրանսիայում ազգային սգո օր է հայտարարվել։
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը: Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին 86 տարեկանում: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
WRed
1 րոպե
589
Այսօր փակ փողոցներ կլինեն
WRed
584
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
WRed
1 րոպե
570
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
WRed
1 րոպե
437
Ավելին Հասարակություն բաժնից
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
0
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
86
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
123
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
231