Քաղաքականություն
Քոչարյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ–ից
WRed
217 դիտում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը։
Վերջինիս խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի։
Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի մեկի» գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
1 րոպե
137
ՔՊ-ից նոր տվյալներ․ հրապարակվել են վարչապետի թեկնածուի արդյունքները
1 րոպե
878
ՔՊ-ն հրապարակեց արդյունքները․ ովքեր են առաջատարները
1 րոպե
514
Լուրերը մեկ տողով. Քաղաքական սկանդալներ, բողոքներ և ռազմական հայտարարություններ՝ համաշխարհային օրակարգը թեժանում է
1 րոպե
321