ՔՊ-ն հրապարակեց արդյունքները․ ովքեր են առաջատարները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է թեկնածուների ընտրության բոլոր քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։
Ամենաշատ ձայներ հավաքած 10 թեկնածուներն են՝
Նիկոլ Փաշինյան-933 ձայն, Արարատ Միրզոյան-853 ձայն, Սուրեն Պապիկյան-842 ձայն, Գևորգ Պապոյան-806 ձայն, Ռուբեն Ռուբինյան-782 ձայն, Անահիտ Ավանեսյան-780 ձայն, Վահագն Ալեքսանյան-777 ձայն, Արայիկ Հարությունյան-766 ձայն, Հայկ Կոնջորյան-747 ձայն, Արսեն Թորոսյան-745 ձայն։ Ամենաքիչ ձայները հավաքել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը (318):
Հիշեցնենք՝ մարտի 27-ին և 28-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածուների երկրորդ փուլի և ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրությունը։
