Հասարակություն Կարևոր

Արման Ծառուկյանը ռևանշում հաղթեց Ջորջիո Պուլասին

Lilit A. 1 րոպե 248 դիտում

Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում «RAF 07» մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտն ավարտվել է հայ ըմբիշի վստահ հաղթանակով։


Ծառուկյանը վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին հաղթելով 9:3 հաշվով։ Այսպիսով, նա երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ամերիկացի մարզիկի նկատմամբ։


Հիշեցնենք, որ նրանց առաջին մենամարտը տեղի էր ունեցել «RAF 6» մրցաշարի շրջանակում։ Այն ևս ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով։ Սակայն մենամարտի ավարտից հետո երկու կողմերի թիմերի ներկայացուցիչների միջև զանգվածային ծեծկռտուք էր սկսվել։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250