Պատահարներ

Վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մեքենան

WRed 312 դիտում
Վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մեքենան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի մեքենան կրկին վնասել են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, առաջին անգամ իր մեքենան վնասվել էր Հյուսիսային պողոտայի վրա, և այժմ՝ արդեն երկրորդ անգամ, ԱԺ-ի դիմաց: Ընդ որում՝ կրկին վնասել են նույն՝ կողային ապակին:

 

Պողոսյանի գնահատմամբ՝ սա կոնկրետ հետապնդում է, որը նա պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ, այստեղ անձնական պատճառները նա բացառում է:

Նախորդ անգամ մեքենան վնասելուց հետո երբ դիմել է իրավապահներին, քրեական գործ է հարուցվել, սակայն դեռ բացահայտված չեն մեղավորները: Այժմ պատգամավորը դարձյալ դիմել է իրավապահներին:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից