Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին նահանջել իր նախնական մտադրությունից. Գոհար Հայրապետյան

WRed 309 դիտում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին նահանջել իր նախնական մտադրությունից. Գոհար Հայրապետյան

Հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

 

«Նախ, թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին, իրավաբաններին, բնապահպաններին, լրագրողներին, հայաստանաբնակ և արտերկրում բնակվող մեր բազմաթիվ ազգակիցներին, որոնք աջակցեցին ինձ և 1in.am «Առաջին լրատվական»-ին: Նամակներ են ստացվել Երևանից, Կապանից, Քաջարանից, Սյունիքից, արտերկրից։ Նորանոր մանրամասներ հայտնի դարձան, բազմաթիվ ապօրինություններ ի հայտ եկան:

 

Ընդամենը մի քանի ժամում հասարակության ցուցաբերած միասնականությունը ստիպեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին նահանջել իր նախնական մտադրությունից, հասկացալ, թե ինչ «պոչամբարի» մեջ է հայտնվել։ Քանի որ Արծվանիկի պոչամբարն արդեն բերնեբերան լցված է, և կոմբինատը դիմել է նոր պոչամբար ստեղծելու նպատակով հողատարածք հատկացնելու համար: Իսկ դա նշանակում է նոր բռնաբարված հողեր, նոր հիվանդներ ու նոր չծնված երեխաներ:

 

Ժամեր առաջ կոմբինատի տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ ընկերությունն ի սկզբանե մտադիր չի եղել դատարան դիմել և ձեռնարկված միջոցները, վարձված փաստաբանը ընդամենը հերքում ստանալու նպատակով է եղել: Ինչևէ․․․

Այս ամենն առ ոչինչ կլիներ, եթե մենք չշարունակենք մեր պայքարը ռեսուրս պետությունից արժեք ստեղծող պետություն դառնալու ուղղությամբ:

Բոլոր շահագրգիռ նախաձեռնություններին, անհատներին, ուժերին, շրջանակներին առաջարկում եմ առաջիկայում կազմակերպել հավաք և մտածել հետագա անելիքների և քայլերի մասին: Առաջարկում եմ առաջիկա 15 օրվա ընթացքում կազմակերպել հավաք Երևանում, Քաջարանում կամ նույնիսկ Արծվանիկում:

 

Հանքերը դեռևս վայրենաբար կորզում են մեր ընդերքը՝ հետևողականորեն փորելով մեր հայրենիքի առանձին հատվածներում մեր ընչազուրկ հայրերի, մայրերի, եղբայրների, քույրերի և զավակների գերեզմանը։

 

Այսօրվա փոքրիկ հաղթանակը հնարավոր եղավ բացառապես բոլորիս միասնականության շնորհիվ, որովհետև հավատացինք, որ հանք կորզողների, երկիրը հարստահարողներինև մեզ բոլորիս պոչամբար նվիրողների հետ կիսելու հայրենիք չունենք:

Եվ ուրեմն՝ ի գործ․․․

 

Բոլորին, անխտիր ամենքին՝ շնորհակալություն» : 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250