Քաղաքականություն

Ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար, երաշխավություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում․ Միրզոյան

Ofelya 1 րոպե 111 դիտում

Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել: Եթե մի քիչ փորձենք հիշել, թե դրանից երևի երկու շաբաթ առաջ, և այդպես մի 2, 3, 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չեն ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ Ղարաբաղը հետ բերելու և այլնի մասին, որոնք հակասում են խաղաղությանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Հիմա նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Առհասարակ երաշխավորները հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն»,- ասել է Միրզոյանը։


Առավել մանրամասն՝ տեսանյութում։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250