Հասարակություն

«Ժողովուրդ». Ով կլինի Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցի նոր սեփականատերը

WRed 508 դիտում
«Ժողովուրդ». Ով կլինի Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցի նոր սեփականատերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

 

ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Իսկ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ:

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Դրսից 1 ընկերություն, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետեւ մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250