Հասարակություն

Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»

Mariam Z. 1 րոպե 1,626 դիտում
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»

Ինչպես այսօր ՆԳՆ-ն հայտարարել էր, Երևանի 20 հասցեներում Քննչական կոմիտեի հետ համատեղ խուզարկություններ են իրականացվում, այլ մանրամասներ իրավապահ մարմինները չեն հայտնում։ «Հրապարակը» տեղեկացել է,  որ խուզարկությունները որոնք տեղի են ունենում քրական վարույթի շրջանակում, վերաբերում են մի վարույթի, որն առնչվում է զենք-զինամթերք ապօրինի կերպով պահելուն։


Ըստ լրատվականի խուզարկություններն իրականացվում են թաղային հեղինակությունների հասցեներում, այն մարդկանց, որոնք երբեմն աչքի են ընկել կոնֆլիկտով, հայտնվել են քրեական պատմություններում և սկանդալներում։


Հիշեցնենք` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական հատուկ գործողություններ են ընթանում։


Auroranews-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250