Պատահարներ

«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

WRed 1 րոպե 291 դիտում
«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» արձանի հարևանությամբ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ս-ի վարած Opel մակնիշի 53 30 HY համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Վահա Խ-ի վարած Mercedes մակնիշի 99 AF 696 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերգեյ Ս-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250