Պատահարներ

Ասեղ կուլ տված տղամարդուն վիրահատել են․ ԲԿ

WRed 1 րոպե 254 դիտում
Ասեղ կուլ տված տղամարդուն վիրահատել են․ ԲԿ

Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ տղամարդը պնդել է, թե որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքով է:

 

Կենտրոնում իրականացված հետազոտությամբ հաստատել են տղամարդու ասածը՝ ստամոքսից դուրս՝ որովայնի խոռոչում, հայտնաբերվել է ասեղ: Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը: Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը: Հիվանդն այսօր դուրս կգրվի:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250