Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներից մեկին հայտնաբերել են բեռնախցիկում

WRed 1 րոպե 1,248 դիտում
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորներից մեկին հայտնաբերել են բեռնախցիկում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Թբիլիսյան խճուղում բախվել են Honda և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դարձյալ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում, ով հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։ Իսկ Honda-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետևից ընթանալիս է եղել, քանի որ նրա հարազատին տեղափոխում էին հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Հարվածի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250