Հասարակություն

Վաղը միջպետական ճանապարհները փակելու խոստումով մսագործները դադարեցրեցին ակցիան

WRed 1 րոպե 300 դիտում
Վաղը միջպետական ճանապարհները փակելու խոստումով մսագործները դադարեցրեցին ակցիան

Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Աշոցք-Ամասիա ավտոճանապարհը։ Այդ մասին  հայտարարեց կառավարության շենքի դիմաց սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարարներից մեկը։ 

 

«Վրաստան տանող ճանապարհը փակ է։ Ապրե՛ք, ձեր ցավը տանեմ։ Դուք մեր համար եք կանգնած, մենք՝ ձեր։ Հելե՛ք, սաղդ փակեք», - հեռախոսով ամասիացի ցուցարարի հետ խոսելիս ասաց ցուցարարներից մեկը։

 

Ցուցարարները մսավաճառներին կոչ արեցին յուրաքանչյուրն իր մարզում վաղն առավոտյան՝ ժամը 08։00-ին փակել անխտիր բոլոր միջպետական ճանապարհները։

 

Այդ կոչից հետո ցուցարարները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան, քանի որ իրենց ոչ ոք չի լսում։

«Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ։ Ով կգա միս առնելու, միս չտաք», - ասացին նրանք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250