Պատահարներ

Վարորդը մեքենայի ղեկին հանկարծամահ է եղել ու վթարի ենթարկվել

WRed 401 դիտում
Վարորդը մեքենայի ղեկին հանկարծամահ է եղել ու վթարի ենթարկվել

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան-Կարենիս խաչմերուկ, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանութան Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում Volkswagen Touareg մակնիշի 90 PO 001 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանի դին: 

 

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Դալլաքյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Հարությունյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250