Պատահարներ

«Շշի Մելո»-ի դեմ մահափորձը պատվիրող 50-ամյա կասկածյալը ներկայացել է քննչական բաժին

WRed 1 րոպե 488 դիտում
«Շշի Մելո»-ի դեմ մահափորձը պատվիրող 50-ամյա կասկածյալը ներկայացել է քննչական բաժին

Երեկ՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյան, հայտնում է shamshyan.com-ը։ 

Լրատվականընշում է, որ վերջինս կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, ով կասկածվում է նաև 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու և ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250