Հասարակություն

Նախարար Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

WRed 443 դիտում
Նախարար Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»:

 

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250