Հասարակություն

«Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն ». Աննա Հակոբյան

WRed 120 դիտում
«Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն ». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ցավակցություն է հայտնել լուսանկարիչ Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։

«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ»,– գրում է Աննա Հակոբյանը։

Նա նաև նշում է, որ Ավագյանը մեր պատմության վավերագրողն էր, որի լուսանկարներից են նաև հետագա սերունդներն իմանալու նորանկախ Հայաստանի մասին։

«Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»,– գրում է վարչապետի տիկինը։

 

Լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի մահվան լուրը տարածվեց երեկ երեկոյան։ Նա հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Մահվան գույժը սոցցանցի իր էջում հայտնել էր լուսանկարչի մտերիմ ընկեր, քանդակագործ Սահակ Պողոսյանը։

 

[d64adc42063e87ac508dfa4bcea55be1.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250