Թրամփը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ամենաջերմ երախտագիտությունը» է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մարտի 19-ին Մինսկում Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի միջև անցկացված բանակցություններից հետո 250 քաղբանտարկյալների ազատ արձակման համար։ Թրամփը TruthSocial-ում նշել է, որ այս քայլով 2025 թվականի մայիսից ի վեր Բելառուսում ազատ արձակված քաղբանտարկյալների ընդհանուր թիվը անցել է 500-ը։
Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակումը եղել է բանակցությունների արդյունք, որոնց ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն ձգտում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և հասնել պատժամիջոցների վերացման՝ բռնաճնշումների մեղմացման դիմաց։
Մարտի 19-ի համաձայնությունից հետո Վաշինգտոնը համաձայնել է մեղմացնել Բելառուսի ֆինանսական հատվածի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։