Հասարակություն

«Զինվորին թիկունք» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

WRed 126 դիտում
«Զինվորին թիկունք» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

«Զինվորին թիկունք» նախաձեռնության անդամները այս րոպեներին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ դատապարտելով բանակում տեղի ունեցող սպանությունները: Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարություն է տարածել.

«ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ բանակում զինվորների սպանությունների/ինքնասպանությունների շարունակական դեպքերը

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը և լռությունը

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ գործերի թերի բացահայտումը/կոծկումը

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

Կառավարության առաջիկա նիստից անմիջապես հետո՝ 20.02.2020թ․, հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250