Պատահարներ

Բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ և մահակ է հայտնաբերվել

WRed 1 րոպե 264 դիտում
Բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ և մահակ է հայտնաբերվել

Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկում Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվում է փետրվարի 18-ի գիշերը։ Տղամարդը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։

Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով ատրճանակ, 9 սմ երկարությամբ շեղբով դանակ ու փայտե մահակ։ Հայտնաբերվածն առգրավվեց ու փաթեթավորվեց։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։

Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250