Քաղաքականություն

Հուսով եմ՝ նայելուց գլուխներդ կկախեք. Թեհմինա Վարդանյանը՝ Թբիլիսիի ախտահարված փողոցների մասին

WRed
Հուսով եմ՝ նայելուց գլուխներդ կկախեք. Թեհմինա Վարդանյանը՝ Թբիլիսիի ախտահարված փողոցների մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ախտահանվում Թբիլիսիի փողոցները:

«Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում...

Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա: Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը:

Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը պատեհ անպատեհ օգտագործելով, թոզ փչելով ման եք գալիս»,-գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250