Քաղաքականություն

Նոր պաշտոնանկություններ ԱՄՆ-ում․ Թրամփը բարձրաստիճան զինվորականների է հեռացրել

Edita
Նոր պաշտոնանկություններ ԱՄՆ-ում․ Թրամփը բարձրաստիճան զինվորականների է հեռացրել

Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Փեմ Բոնդիին։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Փեմ Բոնդիին։


Նա հայտնել է, որ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կկատարի տեղակալ Թոդ Բլանշը։


The New York Times-ի տեղեկություններով՝ որոշման պատճառներից մեկը Ջեֆրի Էփշտեյնի գործի վարումն է եղել։  Նրան մեղադրում են քննչական նյութերի հետ ոչ պատշաճ վարվելու մեջ։


Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշխատանքից հեռացվել են նաև բանակի բարձրաստիճան սպաներ։ Պաշտոնից ազատվել են ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը, բանակի վերափոխումների և պատրաստության հրամանատարության ղեկավար գեներալ Դեյվիդ Հոդնեին, ինչպես նաև  բանակի կապելլանների կորպուսի ղեկավար գեներալ-մայոր Ուիլյամ Գրինին։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահը այլ աշխատանքից ազատել էր նաև ներքին անվտանգության նախարարության նախկին ղեկավար Քրիստի Նոեմին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250