Քաղաքականություն
Մտադիր ենք տեղադրել բոլոր վերելակները՝ անկախ կորոնավիրուսի ստեղծած անհարմարություններից. Մարության
WRed
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․
«Հրավիրում եմ բոլոր որակավորված կազմակերպություններին՝ մասնակցել վերելակների գնման մրցույթին
Սիրելի երեւանցիներ,
արդեն տեղյակ եք, որ 500 վերելակների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել եւ մտադիր ենք մինչեւ այս տարվա վերջ տեղադրել բոլոր վերելակները՝ անկախ կորոնավիրուսի ստեղծած անհարմարություններից:
Ուզում եմ այս գրառմամբ հրավիրել ոլորտի բոլոր որակավորված կազմակերպություններին եւ անհատներին՝ մասնակցել վերելակների ձեռքբերման եւ սպասարկման բաց, թափանցիկ մրցույթին:
Սա բացառիկ խոշոր ծրագիր է, որին հնարավորինս ակտիվ մասնակցությունը մեր քաղաքի շահերից է բխում:
Մրցույթի մանրամասները՝ հղմամբ. https://bit.ly/39DZGyC»