Պատահարներ

BMW-ն բախվել է էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

WRed 1 րոպե 387 դիտում
BMW-ն բախվել է էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

Մայիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի 22 AT 212 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250